ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջամտում է ողջ աշխարհում ուրիշների քաղաքական գործընթացներին:
Պուտինի խոսքով՝ «քարտեզի վրա որտեղ մատով դիպչես, ամենուր Ձեզ կգանգատվեն, որ ամերիկացի պաշտոնատար անձիք միջամտում են իրենց ներքին քաղաքական գործընթացներին»։
«Ուստի, երբ ինչ- որ մեկը (ես չեմ ասում, որ մենք՝ մենք չենք միջամտել) ինչ-որ ձևով փորձում է միջամտել, ազդել կամ որևէ կերպ մասնակցել այդ գործընթացներին, այդ ժամանակ ԱՄՆ-ը բողոքելու տեղ չունի», - հայտարել է Պուտինը:
Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ դա հնչում է ոչ թե որպես արդարացում, այլ փաստի արձանագրում։