Նավթը թանկացել է Քաթարի շուրջ ստեղծված դիվանագիտական սկանդալի ֆոնին

13:57     5 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 5-ին,  նավթի համաշխարհային գներն աճել են Քաթարի հետ արաբական չորս երկրների կողմից դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարության ֆոնին, հաղորդում  է ՐԻԱ Նովոստին:

Այսպես, Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1,42 տոկոսով՝ հասնելով բարելի համար 50,66 դոլարի: WTI ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,43 տոկոսով՝ հասնելով բարելի համար 48,34 դոլարի:

Հիշեցնենք, որ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն այսօր առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Պատճառն այն է, որ նրանք Դոհային մեղադրում են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և այդ արաբական պետությունների ներքին իրավիճակի ապակայունացման մեջ:

Պաշտոնական Դոհան հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ արշավ է սկսվել:


© armedia.am