Այսօր՝ հունիսի 5-ին, նավթի համաշխարհային գներն աճել են Քաթարի հետ արաբական չորս երկրների կողմից դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարության ֆոնին, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:
Այսպես, Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1,42 տոկոսով՝ հասնելով բարելի համար 50,66 դոլարի: WTI ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,43 տոկոսով՝ հասնելով բարելի համար 48,34 դոլարի:
Հիշեցնենք, որ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն այսօր առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Պատճառն այն է, որ նրանք Դոհային մեղադրում են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և այդ արաբական պետությունների ներքին իրավիճակի ապակայունացման մեջ:
Պաշտոնական Դոհան հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ արշավ է սկսվել: