Գործազրկությունը եվրագոտում 9 տարիների ընթացքում առաջին անգամ նվազել է

15:23     5 հունիսի, 2017

Գործազրկության մակարդակը եվրագոտում ապրիլին նվազել է՝ գրանցելով վերջին ինը տարիների ընթացքում առաջին անկումը: ԵՄ վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալներով եվրագոտու անդամ 19 պետություններում այդ ցուցանիշը կազմել է 9,3%, հաղորդում է Euronews-ը:

Գործազրկության ամենափոքր ցուցանիշները գրանցվել են Չեխիայում (3,2%), Գերմանիայում (3,9%) և Մալթայում (4,1%), իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցել են Հունաստանը (23,2%) և Իսպանիան (17,8%):

Պետք է նշել, որ իրականությունը գերազանցել է փորձագիտական սպասումները:


© armedia.am