Facebook սոցիալական ցանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել ինքնաթիռի տոմսերի խաղարկության մասին հաղորդագրություններին, որոնք իբրև թե երկու տոմս են նվիրում 33 տարեդարձը նշողներին: Իրականում «ակցիան» կազմակերպվել է խարդախների կողմից, իսկ հղումներն իրականացվում են խաբուսիկ կայքերի միջոցով, փոխանցում է lenta.ru-ն: Սոց. ցանցերում տարածում ստացած հղումներից հետևում է, որ ակտիվ օգտագործվում են «Аэрофлот», «Emirates» և «Lufthansa» բրենդերը:
Facebook-ում տարածված խարդախության սխեման ներկայացրել է Group-IB տնօրեն, համակարգչային անվտանգության մասնագետ Ռուսլան Յուսուֆովը: Ըստ նրա, այդպիսի խաբուսիկ կայքերով հղումները պահանջում են մի քանի անցումներ, որոնք պարունակում են գովազդներ կամ վնասակար ծրագրեր: Մասնագետի խոսքով, այդ անցումները երբեմն պահանջում են սոցիալական ցանցի կոնտակտային տվյալներ, ինչը կարող է վտանգ հանդիսանալ ցանցին ամրակցված հեռախոսահամարների հաշվեկշռում առկա գումարների համար:
Նշենք, որ «Аэрофлот» ընկերությունը Facebook-ում հորդորել է չմասնակցել կասկածելի պրոմոակցիաներին: