Թուրքական Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված գերմանացի զինվորականներին Բունտեսթագի պատգամավորների այցելելու իրավունքի շուրջ Անկարայի և Բեռլինի միջև առաջացած ճգնաժամը հարթելու վերջին փորձերը անհաջողությամբ ավարտվեցին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Անկարայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին չհաջողվեց պայմանավորվել թուրքական իշխանությունների հետ այցելությունների անսահմանափակ իրավունքի մասին:
Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքերով, չնայած պաշտոնական որոշում չկա, սակայն Ինջիրլիքից գերմանացի զինվորականներին դուրս հանելու այլընտրանք չկա:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ Ինջիրլիքում գտնվող իր զինվորականներին Բեռլինը կտեղակայի Հորդանանում: