Հրաձգություն Օռլանդոյում. կան բազմաթիվ զոհեր

19:09     5 հունիսի, 2017

ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան «բազմաթիվ զոհեր, հայտնում է BBC-ն տեղի ոստիկանությանը հղումով:

Վերջինիս փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի արդյունաբերական գոտիներից մեկում: Նշվում է, որ իրավապահները վերահսկում են իրավիճակը, միջադեպի այլ մանրամասներ չի հաղորդվում: Տեղի լրատվամիջոցների պնդմամբ հրաձիգը եղել է ձեռնարկություններից մեկի դժգոհ աշխատակից:


© armedia.am