ԱՄՆ իմացել է այն մասին, որ Կատարն ու Սաուդյան Արաբիան ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետության»։ Նման հետևություն կարելի է անել 2014 թվականի օգոստոսի 17-ին թվագրվող նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակից, որը հրապարակել է WikiLeaks-ը:
Քլինթոնի նամակում, որը հասցեագրված է եղել իր նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստային, գրում է, որ չնայած «այդ ռազմական/կիսառազմական գործողությունն առաջ է ընթանում, մեզ անհրաժեշտ է կիրառել մեր դիվանագիտական և ավանդական հետախուզական ակտիվները՝ ճնշում գործադրելու Կատարի և Սաուդյան Արաբիայի կառավարությունների վրա, որոնք ընդհատակյա ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ԻՊ-ին և տարածաշրջանում այլ արմատական սուննի խմբավորումներին»։
Հիշեցնենք, նախօրեին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եմենը, Եգիպտոսը, Լիբիան, Մալդիվները և Մավրիկիան հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մեջ՝ նրան մեղադրելով ահաբեկչություն աջակցելու մեջ: