Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում կպահպանի ռազմական վերահսկողությունը Հորդանան գետից արևմուտք ընկած բոլոր հողերի նկատմամբ։
«Մենք խաղաղության ենք ձգտում մեր հարևանների հետ, իսկական խաղաղության, խաղաղության, որը կպահպանվի սերունդներ։ Այդ իսկ պատճառով կարգավորման ցանկացած տարբերակի պարագայում կամ առանց դրա կպահպանենք ռազմական վերահսկողությունը Հորդանան գետից արևմուտք ընկած ողջ տարածքի նկատմամբ», -նշել է Նեթանյահուն 6-օրյա պատերազմի 50-րդ տարելիցին նվիրված միջոցառ ման ժամանակ։
Նա կրկնել է պաղեստինցիներին հասցեագրված պահանջը՝ ճանաչելու Իսրայելը հրեա ժողովրդի պետություն։ «Այդպիսին են խաղաղության հիմքերը, և դրանց մերժումն այն է, ինչը խանգարում է հասնել խաղաղության», - հավելել է նա։