Բրիտանական ոստիկանությունն ազատ է արձակել Լոնդոնի ահաբեկչության գործով բոլոր ձերբակալվածներին։ Հաղորդվում է, որ ոստիկանությունն արդեն պարզել է ահաբեկչությունն իրականացրած անձանց ինքնությունը, հայտնում է lenta.ru-ն:
Հուլիսի 3-ի երեկոյան երեք տղամարդիկ Լոնդոնյան կամրջի շրջանում ավտոմեքենայով վրաերթ են կատարել հետիոտների վրա, որից հետո հասել Բորո շուկա, որտեղ, մեքենայից դուրս գալով, դանակներով սկսել են հարձակվել անցորդների վրա։ Հանցագործները ոչնչացվել են ոստիկանության կողմից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 7, տուժել՝ 48 մարդ։