Ֆրանսիայում ավելի քան 200 կատվի թունավորել են անհայտ թույնով

17:59     6 հունիսի, 2017

Ֆրանսիայի հարավում առափնյա քաղաքներից մեկում մեկ ամսվա ընթացքում թունավորվել է ավելի քան 200 կատու՝ ինչպես ընտանի, այնպես էլ թափառական, հայտնում է BBC-ն:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անհայտ թույնի զոհ են դարձել նաև կրծողներ և թռչուններ: Տեղի բնակչությունը վախենում է, որ խորհրդավար թունավորողների գործողություններից կարող են տուժել նաև երեխաներ:

Կենդանիների պաշտպանները ենթադրում են, կենդանիներն ամենայն հավանականությամբ թունավորվել են մկնդեղից կամ կանաբիս պարունակող թուրմից:


© armedia.am