ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի ափերից հեռացրել է իր երկու ավիակիրները

12:20     6 հունիսի, 2017

ԱՄՆ Ռազմածովային ուժերի երկու ավիակիրները լքել են Ճապոնական ծովի ջրատարածքը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։

Ամերիկյան ռազմական գերատեսչության պաշտոնյան հայտնել է, որ «Կառլ Վինսոն» և «Ռոնալդ Ռեյգան» նավերը հեռացել են եռօրյա զորավարժություններից հետո, որոնք անցկացվել են այդ շրջանում անցած շաբաթ։ 

Այդուհանդերձ, Պենտագոնում հայտարարել են, որ կշարունակեն հետևել Կորեական թերակղզու շուրջ իրավիճակին, և պատրաստ են ճկուն կերպով արձագանքել իրավիճակի փոփոխմանը։

 

 


© armedia.am