ԱՄՆ Ռազմածովային ուժերի երկու ավիակիրները լքել են Ճապոնական ծովի ջրատարածքը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության պաշտոնյան հայտնել է, որ «Կառլ Վինսոն» և «Ռոնալդ Ռեյգան» նավերը հեռացել են եռօրյա զորավարժություններից հետո, որոնք անցկացվել են այդ շրջանում անցած շաբաթ։ Այդուհանդերձ, Պենտագոնում հայտարարել են, որ կշարունակեն հետևել Կորեական թերակղզու շուրջ իրավիճակին, և պատրաստ են ճկուն կերպով արձագանքել իրավիճակի փոփոխմանը։