ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թելերսոնին խնդրել է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին պատմել ինքը՝ Թելերսոնը: «Նա բավականին հստակ է ասել՝ հասել առաջընթացի այն ոլորտներում, որտեղ իմ կարծիքով հնարավոր է առաջընթաց», - Թելերսոնի խոսքերը մեջբերում է Fox News-ը:
Պետքարտուղարի խոսքերով՝ Թրամփն իրեն խորհուրդ է տվել աշխատել գործի համար առավել օգտակար ժամկետներում և չշտապել:
Թելերսոնի խոսքերով նախագահը կարծում է, որ Ռուսաստանի հետ իր կապերի շուրջ սկանդալը չի խանգարի հարաբերությունների իրական բարելավմանը: