Չեխիան հրաժարվել է ընդունել փախստականների՝ համաձայն ԵՄ քվոտաների

17:37     6 հունիսի, 2017

Չեխիան այլևս չի ընդունի փախստականների Իտալիայից և Հունաստանից համաձայն ԵՄ քվոտաներին: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Միլան Խովանեցը, հաղորդում է Parlamentní listy պարբերականը:

Պաշտոնյայի խոսքերով, փախստականների տեղաբաշխման համակարգը չի աշխատում, իսկ Եվրոպայում ահաբեկչությունների վերջին շարքից հետո անվտանգային իրավիճակը փոխվել է:

Ավելի վաղ Չեխիայի ՆԳ նախարարը չէր բացառել, որ երկիրը կարող է դուրս գալ փախստականների տեղաբաշխման ծրագրից՝ անտեսելով անգամ տնտեսական պատժամիջոցների հավանականությունը: Ապրիլի դրությամբ 2017 թվականի համար սահմանված քվոտայով նախատեսված 2600 միգրանտից Չեխիան ընդունել էր ընդամենը 12-ին:


© armedia.am