Անհայտ անձինք Իտալիայի Կաստելնուովո քաղաքի եկեղեցուց գողացել են 19-րդ դարում ապրած հոգևորական և մանկավարժ Սուրբ Իոանն Բոսկոյի ուղեղի հատվածները:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը մտավախություն ունի, որ չարագործները կարող են ուղեղի դիմաց փրկագին պահանջել կամ այն օգտագործել սատանիստական ծեսերում:
Թուրինի արքեպիսկոպոսն արդեն դիմել է գողերին՝ կոչ անելով վերադարձնել գողոնն առանց պայմանների:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին: