ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին, ինչպես փոխանցում է haqqin.az-ը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Վերջինիս խոսքերով Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի աշխատանքն անարդյունավետ է:
Էրդողանը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ: «Հենց այդ երկրներից մեկը հանդես է գալիս հակամարտության կարգավորան օգտին, մյուսը վետո է կիրառում: Եվ դա հակամարտության կարգավորման միակ խոչընդոտն է», - ասել է էրդողանը: