ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մանրակրկիտ նախապատրաստում և համաձայնեցնում է մոնիտորինգային զորավարժությունները: Դրանք անցկացվում են ռազմական փորձագետների օժանդակությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերը, փոխանցում է Artsakhpress-ը:
«Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ սահմանում է տարածքը, որտեղ նա ցանկանում է իրականացնել մոնիտորինգ, ընտրում այն տեղանքը, որտեղից հնարավորություն է տրվում գնահատել իրավիճակը: Մոնիտորինգի վարժությունը համարվում է հաջողված, եթե անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կողմերի հետ կառավարում է համաձայնեցված տարածքը՝ վիզուալ կապի միջոցով: Բացի այդ, անձնական ներկայացուցիչը և նրա թիմը տեղեկատվություն են ներկայացնում բրիֆինգի միջոցով: Մոնիտրինգի անցկացումը կարևոր է վստահության ամրապնդման առումով», - նշել է Սպիտցերը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մշտապես ուսումնասիրում է այլ ճանապարհներ՝ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման բարձրացման նպատակով: