ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

11:33     7 հունիսի, 2017

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին ընդունել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը դատապարտող բանաձև: Ինչպես տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, բանաձևում կոչ է արվում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար:  

Նշենք, որ ԱՄՆ-ի իշխանությունների համար բանաձևը պարտադրող բնույթ չի կրում, սակայն դրա ընդունումն ուժեղացնում է ճնշումը Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա։


© armedia.am