Թեհրանում՝ այաթոլլա Խոմեյնիի դամբարանում, պայթյուն է տեղի ունեցել

11:41     7 հունիսի, 2017

Իրանի անվտանգության ուժերն ոչնչացրել են Թեհրանում իմամ Խոմեյնիի դամբարանում հարձակման երկրորդ մասնակցին, հայտնում է РИА Новости-ն՝ դամբարանի մամուլի ծառայությանը հղումով:

Ավելի վաղ հաղորդվում է, որ այաթոլլա Խոմեյնիի դամբարանի տարածքում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 5 մարդ:

Հրաձգությունից բացի զինված հարձակվողներից մեկն ինքնապայթեցում է իրականացրել։ 


© armedia.am