«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը, հայտնում է իրանական FARS գործակալությունը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան անհայտ անձը հրաձգություն է սկսել Իրանի խորհրդարանի շենքում, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 8 մարդ:
Այնուհետև հարձակում է իրականացվել Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի տարածքում: Հաղորդվում է, որ կրակոցների և պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 5 մարդ: