Մոսկվայում Ինստագրամի «լայք» վաճառող սարք կտեղադրեն (Լուսանկար)

15:28     7 հունիսի, 2017

Մոսկովյան առևտրի կենտրոններից մեկում տեղադրվել է ավտոմատ սարքավորում, որը հնարավորություն է տալիս Ինստագրամ սոցիալական ցանցի օգտատերերին հավանություններ («լայք») և բաժանորդներ գնել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավտոմատ սարքավորման լուսանկարները Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Վասիլի Սոնկին անունով օգտատերը:

Հավելենք, որ ավտոմատով ձեռք բերվող 100 հավանությունն արժե 50 ռուբլի, իսկ հարյուր նոր բաժանորդները՝ 100 ռուբլի:


© armedia.am