ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է առաջիկա երեք տարիների համար Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ ստորագրելու մտադրության մասին, հայտնում է Newsru.com-ը:
«Կարևոր է, որ Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են համատեղ ջանքերով պաշտպանել խաղաղությունը և ամրապնդել միջազգային անվտանգությունը», - նշել է Շոյգուն:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները «գտնվում են բարձր մակարդակի վրա և կայուն զարգանում են»:
Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հիշեցրել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ լայնածավալ միջոցառումների մասին, որոնք կողմերը մտադիր են իրականացնել 2017 թվականի ընթացքում: