Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից իր զորքերի դուրս բերման որոշմանը

22:09     7 հունիսի, 2017

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել գերմանական զորախումբը թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերելու որոշմանը, համաձայն որի 260 գերմանացի զինծառայողները, Panavia Tornado ինքնաթիռներն ու լիցքավորող ինքնաթիռը կտեղափոխվեն Հորդանանի «Էլ Ազրակ» ավիաբազա:

Հիշեցնենք, որ գերմանացի և թուրք դիվանագետները չկարողացան համաձայնության գալ «Ինջիրլիք» ավիաբազայի հարցում, հայտնել էր Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Տեղափոխման գործընթացը շուրջ երկու ամիս կտևի, իսկ հետագա թռիչքների պլանավորումը կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:


© armedia.am