Կրեմլը խստորեն դատապարտում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունները և կոչ է անում միջազգային հանրությանը համակարգված ջանքեր գործադրել ահաբեկչության դեմ պայքարում: MK.ru-ի հաղորդմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած, Մոսկվայում վճռական կերպով դատապարտում են նման ահաբեկչական ակտերը, սա իսկապես ահաբեկչական ակտեր են, որոնք արժանի են ամենավճռական քննադատության», - հայտարարել է Կրեմլի խոսնակը: