Մյանմայում ավելի քան 100 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է անհետացել

15:53     7 հունիսի, 2017

Մյանմայում ռադարներից անհետացել է ռազմական ինքնաթիռ, հայտնում է AirLive մասնագիտացված ավիացիոն պորտալը։ Վերջինիս փոխանցմամբ ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռում եղել է 116 մարդ՝ 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ։

Հաղորդվում է, որ ինքնաթիռի հետ կապն անսպասելիորեն կորել է Տավոյ քաղաքի մոտ: Այս շրջանում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:


© armedia.am