Մյանմայում ռադարներից անհետացել է ռազմական ինքնաթիռ, հայտնում է AirLive մասնագիտացված ավիացիոն պորտալը։ Վերջինիս փոխանցմամբ ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռում եղել է 116 մարդ՝ 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ։
Հաղորդվում է, որ ինքնաթիռի հետ կապն անսպասելիորեն կորել է Տավոյ քաղաքի մոտ: Այս շրջանում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: