Ադրբեջանի հերթական հակահայկական ձեռնարկը, այս անգամ՝ ՄԱԿ-ում տապալվել է:
Aysor.am-ի տեղեկություններով՝ ամիսներ շարունակ Միավորված ազգերի կազմակերպության վերին օղակներում Ադրբեջանը փորձել է խանգարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:
Բաքվին ակնհայտորեն դուր չի եկել այն, որ Արման Թաթոյանն ակտիվ է միջազգային հարթակներում Արցախին առնչվող հարցերի քննարկման ընթացքում, ուստի՝ ՄԱԿ-ից պահանջել է սահմանափակել նրա գործունեությունը միջազգային այս կառույցում ու զրկել ամենաբարձր՝ A կարգավիճակից:
Սակայն Ադրբեջանի այս նախաձեռնությունը ՄԱԿ-ում դրական արդյունք չի տվել: Պարզվել է՝ ՄԱԿ-ը գոհ է Հայաստանի Պաշտպանի աշխատանքից և կարևոր է համարում համագործակցությունը նրա հետ: