Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները ծովում՝ Դավեյ քաղաքից 218 կիլոմետր հեռավորության վրա»,- նշել է Մյանմայի իշխանությունների ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Մյանմայում ռադարներից ռազմական ինքնաթիռ էր անհետացել, որը Մյեիկ քաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Յանգոն քաղաք:
Ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Ուղևորները եղել են հիմնականում զինվորականների ընտանիքի անդամներ: