Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի հերթական համերգը, հայտնում է Artsakh Press-ը:
Համերգը տեղի է ունեցել «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում: Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի մշակումներից: