Հյուսիսային Կորեայի Խաղաղության պաշտպանության հանձնաժողովի նախագահը խոստացել է Ճապոնիան վերածել մոխրի:
«Եթե Ճապոնիան իսկապես անհանգստանում է իր անվտանգության համար, ապա պետք է հրաժարվի ԿԺԴՀ նկատմամբ թշնամական քաղաքականությունից և իր տարածքից հեռացնի ամերիկյան ռազմաբազաները: Նա պետք է հիշի, որ արշիպելագը կարող է մոխրի վերածվել նախքան դա կարվի ԱՄՆ-ի հետ, եթե շարունակի իրեն նույնքան թշնամաբար պահել ԿԺԴՀ նկատմամբ», - պաշտոնյայի խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Նշենք, որ Փհենյանին մասնավորապես վրդովեցրել է Ճապոնիայի հայտարարությունները ԱՄՆ-ի հետ իր ամուր դաշինքի մասին, որը վերջին շրջանում հնչում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների յուրաքանչյուր փորձարկումից մեկ շաբաթ անց: