Պայթյուն Կիևում՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում

11:10     8 հունիսի, 2017

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում, հուլիսի 8-ի գիշերը տեղի ունեցած պայթյունը Կիևի ոստիկանությունը որակել է որպես ահաբեկչություն, հայտնում է BBC-ն։

«Պարզվել է, որ անհայտ անձը դիվանագիտական առաքելության տարածք է նետել անհայտ պայթուցիկ սարք: Պայթյունի հետևանքով ոչ-ոք չի տուժել», - ասվում է Կիևի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այժմ իրականացվում են միջոցառումներ պարզելու հարձակմանը մասնակից անձանց շրջանակը:


© armedia.am