Մակեդոնիան պատրաստ է փոխել իր անունը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Զորան Զաևը: Նրա խոսքերով երկիրը պատրաստ է տեղի տալ Հունաստանին և ՆԱՏՕ-ի անդամակցել Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն անվամբ, որպեսզի արագացնի նաև Եվրամիությանը ինտեգրումը:
Նշենք, որ Աթենքը պնդում է, որ հարևան երկիրը փոխի իր անունը, որպեսզի այն չշփոթեն հունական Մակեդոնիա երկրամասի հետ: Սկոպյեի հետ այս հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով Աթենքն արգելափակում է Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում: