Կատարը տարածաշրջանի ութ երկրների կողմից շրջափակման մեջ հայտնվելուց հետո բնակչության խմելու ջրի և սննդի մատակարարում իրականացնելու նպատակով բանակցություններ է սկսում Թուրքիայի և Իրանի հետ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքին:
Նշվում է, որ Կատարի հիմնական մատակարարները հանդիսացող Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Դոհայի հետ հարաբերությունները խզելուց և օդային հաղորդակցությունը դադարեցնելուց հետո Թուրքիան և Իրանը դիտարկվում են որպես հիմնական այլընտրանք, մատակարարումների հարցում:
Սպասվում է, որ շուտով բանակցություններ վարելու նպատակով արաբական երկրից պատվիրակություն կժամանի Թուրքիա:
Նշվում է, որ սննդի և ջրի մատակարարումները կիրականացվեն կատարական ավիաուղիների բեռնատար ինքնաթիռներով: