Եմենում խոլերիայի համաճարակն արդեն մոտ 800 մարդու կյանք է խլել

17:09     8 հունիսի, 2017

Եմենում խոլերիայի համաճարակի բռնկումից ապրիլի վերջից արդեն 789 մարդ է մահացել, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Ներկա պահին ստացվել է երկրի 19 նահանգներում խոլերիայով հավանական վարակման 101820 դեպքի և 789 մահերի մասին տվյալներ», - հայտնել է կառույցի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, Եմենում խոլերիայի համաճարակի բռնկումն արձանագրվել է ապրիլին: Մայիսին երկրի մայրաքաղաք Սանայում այս կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել:


© armedia.am