ՄԹ. Թերեզա Մեյի կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունը

09:39     9 հունիսի, 2017

Մեծ Բրիտանիայում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Exit poll-ի տվյալներով՝ այս ընտրություններում հաղթում է վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցությունը, սակայն այն կորցնում է բացարձակ մեծամասնությունը: Exit poll-ի տվյալներով՝ Պահպանողականները Համայնքների պալատում կստանան 318 տեղ, ինչը 13-ով քիչ է նախորդ ընտրությունների արդյունքում ստացած մանդատներից: Լեյբորիստները կստանան 266 տեղ՝ 30 մանդատով ավել:

Ապրիլի վերջին Մեյը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Նման արմատական քայլի պատճառ էր քաղաքական գործիչն անվանել ԵՄ-ից դուրս գալու բանակցություններին ընդառաջ իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը։


© armedia.am