Կատարում Apple-ի ներկայացուցչությունը հայտնվել է ահաբեկչական ցուցակում

09:53     9 հունիսի, 2017

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում թվարկել են այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ և ստանում են Կատարի ուղղակի աջակցությունը, հայտնում է Al Jazeera-ն:

Ցուցակում ներառվել են 59 ֆիզիկական անձ՝ հիմնականում կատարցիներ և եգիպտացիներ, և 12 կազմակերպություն, որոնք ստեղծվել են Կատարի մասնակցությամբ սեփական տարածքում, ինչպես նաև Լիբիայում և Բահրեյնում։ Նշենք, որ ցուցակում են հայտնվել Կատարի նախկին վարչապետը, իշխող դինաստիայի անդամներ, Դոհայում Apple ընկերության ներկայացուցչությունը:


© armedia.am