Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս կայսր Ակիհիտոյին կյանքի օրոք գահը հանձնել ժառանգին, հայտնում է Kyodo News-ը: Նման նախադեպ չի եղել վերջին երկու հարյուրամյակում։
83-ամյա Ակիհիտոն 3 տարվա ընթացքում պետք է իշխանությունը փոխանցի գահաժառանգ Նարուհիտոյին: Նախատեսվում է, որ վերջինս կայսր կհռչակվի միայն 2019 թվականի սկզբին:
Նշենք, որ ճապոնական խորհրդարանի ընդունած այս որոշումը վերաբերում է միայն գործող կայսին, կայսերական տան մասին օրենքում փոփոխություն չի մտցվել: Ճապոնիայում գահից կայսեր հրաժարվելն անհնար էր մինչ այժմ: Սակայն անցյալ տարի Ակիհիտո կայսրը հանդես եկավ ժողովրդին հասցեագրված ուղերձով՝ մտավախություն հայտնելով, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող կատարել իր պատրականությունները: