Բրազիլուհի զբոսաշրջիկը Բուլղարիայի հարավ-արևելքում գտնվող Ստրանջա գյուղի փողոցներից մեկում պատահաբար շփվել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ` չճանաչելով վերջինս: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Ինչպես փոխանցում է z-news.link-ը` Բրազիլուհին քաղաքական գործիչին պատահաբար է հանդիպել, մոտեցել նրան և լուսանկարվել:
Քանի որ Ռադևին ուղեկցել է մարդկանց մեծ խումբ, կինը, ենթադրելով, որ նա կարևոր անձ է, հարցրել է, թե ով է նա:
«Ոչ, ես այդքան էլ կարևոր չեմ: Այնպիսին եմ, ինչպիսին ցանկացած բուլղարացի այստեղ», - պատասխանել է նախագահը:
Երբ Ռադևը վերջիվերջո ասել է, թե ով է ինքը, զբոսաշրջիկը չի հավատացել նրան: