Բրիտանական հեղինակավոր «Daily Mail» պարբերականն անդրադարձել է Հոնկոնգում ապրող 200.000-ից ավելի բնակիչների, այսպես կոչված, «դագաղ-տներին» (coffin homes), որտեղ ազատ տարածքի ու թարմ օդի բացակայության պատճառով կարելի է շնչահեղձ լինել:
Նախկինում ՄԱԿ-ը դատապարտել է Հոնկոնգում նման կացարանների առկայությունը՝ նշելով, որ դրանք վիրավորում են մարդկային արժանապատվությունը:
Ինչպես նշում է աղբյուրը` այդ կացարաններում զուգարանը գտնվում է խոհանոցային պարագանների կողքին, իսկ ննջարան ասվածը սահմանափակվում է մեկ տեղանոց ներքնակով:
Քանի որ Հոնկոնգում անշարժ գույքի գինն ամենաթանկերից է աշխարհում, իսկ վարձակալությունը ևս մատչելի չէ, այդ իսկ պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ պարզապես նախընտրում են նման պայմաններում ապրել: