Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան

21:42     10 հունիսի, 2017

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Մարտակերտի շրջան:
Մատաղիս ավանում Նախագահը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել այնտեղ առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: 

Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի և հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: 

Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների և հեռանկարային ծրագրերի մասին զեկույցներով և ելույթներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ: 

Բակո Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանում նախատեսվում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր՝ կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ:


© armedia.am