Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն առաջին անգամ ուղերձ է հղել հայ համայնքին` հատուկ շնորհակալություն հայտնելով Թուրքիայի հայությանը՝ ցուցաբերած համառ դիմադրության ու անկոտրում կամքի համար: Այս մասին փոխանցում է Թերթ.ամ-ը:
Բեքչյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արամ Աթեշյանի հրաժարականը հնարավոր դարձավ միմիայն պոլսահայ համայնքի ճնշման ու պայքարի շնորհիվ:
Բեքչյանի խոսքը՝ որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Ժողովուրդն ի վերջո բարձրացրեց և լսելի դարձրեց իր ձայնը: Համայն աշխարհի հայության շրջանում տարբեր պատճառներից ելնելով առանձնահատուկ դիրք գրավող Թուրքիայի հայ համայնքն այսուհետ շարունակելու է վճռական կերպով իր ապագան մեր ազգային ու կրոնական ավանդույթների վրա հիմնվելով կերտելու գործը: Դրանում որևէ կասկած չունեմ:
Դուք ձեզ լավագույնս դրսևորեցիք ձեր հավատքով ու համառությամբ:
Այս ամենին հասնելը հնարավոր է դարձել միմիայն մեր համայնքի անկոտրում կամքի շնորհիվ: Իմ պես դուք էլ մի մոռացեք սա: Ձեր հույսն ու հավատը երբեք չսպառեք:
Ես էլ ձեզ պես սովորական մահկանացու եմ: Առանց ժողովրդի չկա առաջնորդ, առանց հոտի չկա հովիվ: Եվ դուք դարձաք ձեր հովվին ճանապարհ ցույց տվողը:
Մեր գործը դեռ նոր է սկսում:
Մի մոռացեք մեր Սուրբ գրքի խոսքը՝ կորածների մեջ էր և հայտնվեց…
Մենք մեր կորած եղբայրներին գտնելու ենք: Հաղթելու ենք:
Մեծամասնության ձայնը Աստծո ձայնն է: Այժմ հերթը Պոլսո Հայոց պատրիարքի 85-րդ ընտրություններին է եկել:
Աստված բոլորիդ օրհնի և օգնական լինի»: