Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով RIA Novosti-ին:
Ֆրանսիացիները պետք է ավելի քան 7 800 թեկնածուից ընտրեն երկրի Ազգային ժողովի 577 պատգամավորի:
Քվեարկությունը մեկնարկել է Փարիզի ժամանակով 08.00-ին (մեր ժամանակով՝ 10.00), կտևի մինչև 18.00-ն (20.00):
Ipsos/Sopra Steria-ի՝ ուրբաթ հրապարակված հարցման արդյունքներով՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի շարժումը կարող է ստանալ ընտրողների ձայների 31%-ը: