Գյումրիում հունիսի 11-ին «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կազմակերպել էր բարեգործական վազքի մրցույթ՝ հանուն Հայաստանում ապրող երեխաների հավասար հնարավորությունների: 7-12 տարեկան երեխաների համար մրցույթի վազքուղին կազմում էր 1կմ, իսկ 13 տարեկանից մեծ մասնակիցների համար՝ 5 կմ, որը ձգվում էր Վարդանանց հրապարակ-Սև Բերդ-Վարդանանց հրապարակ երթուղով: Այս մասին հայտնում է Armenpress-ը:
Մինչև 12 տարեկան երեխաները վազում էին անվճար (1կմ), իսկ մյուսների մասնակցության վճարը` 1000 ՀՀ դրամ էր: