Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Բագրատ Ալեքսանյանի հարազատ բակում հունիսի 11-ին հանդիսավոր բացվեց հերոսի հիշատակին նվիրված ցայտաղբյուրը և հուշաքարը: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:
Բացմանը ներկա էին Բագրատի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ինչպես նաև Արցախյան պատերազմի վետարանները և քաղաքական գործիչներ: Ցայտաղբյուրի և հուշաքարի ամբողջ աշխատանքը կատարել էին Բագրատի ընկեր Արամը և նրա կրտսեր եղբայր Սամվելը: Հուշաքարի վրա փորագրված է հերոսի՝ 2015 թվականին բանակում ծառայության ժամանակ գրված հետևյալ մտքերը. «Փոխանակ փոխեք սահմանի դրությունը, բռնել փոխում եք սահմանադրությունը. Հայաստան աշխարհ, ուշքի արի, զինվորներդ հետ չեն գալիս…»:
Ընտանիքի անդամները որոշեցին Բագրատի ծննդյան օրը նրա հարազատ բակի տաղավարում տեղադրել հուշաքարը և ցայտաղբյուրը: Այսօր Բագրատը կդառնար 22 տարեկան: