Կոլումբիայի շրջանի և Մերիլենդ նահանգի դատախազներ Բրայան Ֆրոշն ու Կառլ Ռասինը դատական հայց կներկայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հակակոռուպցիոն օրենսդրությունը խախտելու համար։ Ինչպես հայտնում է The Washington Post-ը, նրանք կասկածում են, որ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո շարունակում է ֆինանսավորում ստանալ արտերկրից, ինչպես նաև շարունակում է ղեկավարել իր ընկերությունը՝ չնայած խոստացել էր բիզնեսի կառավարումը հանձնել որդիներին:
Եթե դատարանը գործին ընթացք տա, դատախազները Թրամփի հարկային դեկլարացիա կպահանջեն՝ գնահատելու նրա ընկերությունների արտաքին առևտրային գործարքների չափը: