ԱՄՆ Սենատը ցանկանում է սաստկացնել ՌԴ պատժամիջոցները

12:00     12 հունիսի, 2017

ԱՄՆ Սենատում հանրապետականները և դեմոկրատները փաստացի պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու հարցում Դոնալդ Թրամփի հնարավոր նախաձեռնության վերաբերյալ: Սենատորները մտադիր են կանխել նախագահի փորձերը և հասնել պատժամիջոցների սաստկացման: Newsru.com-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Հարավային Կարոլիանայից սենատոր Լինդսի Գրեմը:

«Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի ցանկանում պատժել Ռուսաստանին իր քայլերի համար, դավաճանում է ժողովրդավարությունը: Եվ եթե նախագահը չստորագրի Ռուսաստանին պատժելու մասին օրենքը, դա կդիտվի որպես դավաճանություն ժողովրադավարությանը», - ասել է Գրեմը:

CBS-ին տված հարցազրույցում հանրապետական սենատորը նշել է, որ ԱՄՆ-ին ընտրություններին ենթադրվող միջամտության համար Ռուսաստանին պատժելու մասին օրենքը պետք է ընդունվի արդեն հաջորդ շաբաթ:


© armedia.am