Նախիջևանում ընթանում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

12:19     12 հունիսի, 2017

Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները երկու երկրների ԶՈւ բոլոր զորատեսակների մասնակցությամբ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին:

Զորավարժությունների նպատակն է ԶՈւ ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման միջոցով համակարգել զորքերի գործողությունները:

Նախատեսվում է նաև զարգացնել երկու երկրների ԶՈւ ստորաբաժանումների փոխգործակցությունը համատեղ գործողությունների անցկացման միջոցով:

Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 16-ը:


© armedia.am