Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները երկու երկրների ԶՈւ բոլոր զորատեսակների մասնակցությամբ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Զորավարժությունների նպատակն է ԶՈւ ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման միջոցով համակարգել զորքերի գործողությունները:
Նախատեսվում է նաև զարգացնել երկու երկրների ԶՈւ ստորաբաժանումների փոխգործակցությունը համատեղ գործողությունների անցկացման միջոցով:
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 16-ը: