Բաքու. Ադրբեջանը գտնվում է ԵՄ հետ վիզաների դյուրացման փուլում

12:50     12 հունիսի, 2017

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել է, որ հանրապետությունը գտնվում է ԵՄ հետ վիզաների դյուրացման փուլում: Նրա կարծիքով, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև մուտքի վիզաների ռեժիմի ամբողջական վերացումն “ապագայի հարց է”, հայտնում է РИА Новости-ն:

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև առանց մուտքի վիզաների ռեժիմը չի բացառվում, սակայն նա չի նշել հստակ ժամկետներ: 


© armedia.am